Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորներն այսուհետ կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում

Krtutyun

  Գլխավոր հանձնակատարը Զարեհ Սինանյանը մասնակցեց ծրագրի բացմանը: Այն նախաձեռնել են Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան, Հայ կենտրոն և Հերոսների վերականգնողական քաղաք հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը: Ծրագիրը կգործի «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի կրթական կենտրոնում, որն անվանակոչվել է պատերազմում իր կյանքը զոհած հերոս Արենի անունով:
?Գլխավոր հանձնակատարը կարևորեց նման ծրագրի իրականացնումն ու սփյուռքի այս մակարդի ներգրավվածությունը, ինչը հնարավորություն կտա պատերազմով անցնած զինվորներին և կամավորներին մոտ ապագայում ունենալ բարձր վարձատրվող մասնագիտություն:

Ձեզ կհետաքրքրի...