Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ոչ ոք «չի կարող խոսել սպառնալիքի և թելադրանքի լեզվով»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ոչ ոքի թույլատրված չէ Բաքվի հետ խոսել սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Պատերազմից առաջ և դրա ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո որոշները փորձում էին և շարունակում են մեզ սպառնալ։ Սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն էին»,- ասել է Ալիևը Արցախի գրավյալ Վարանդա այցելության ժամանակ։ Նա նշել է, որ «ոչ ոք չի կարող Ադրբեջանի կամքը կոտրել»։ «Մենք չենք զիջի մեր արժանապատվությունը, հպարտությունն ու անկախությունը։ Բոլորը գիտեն՝ որտեղ են նրանք, որոնք փորձում էին մեզ սպառնալ։ Դա պետք է դաս լինի բոլորի համար։ Ոչ ոք Ադրբեջանի հետ չի կարող խոսել թելադրանքի, սպառնալիքի լեզվով»,- ասել է Ալիևը՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կամ որ երկրներին նկատի ունի։ Էմմա Չոբանյան