Սոցցանցերում արգելափակված Դոնալդ Թրամփը սեփական TRUTH Social սոցցանցն է ստեղծում․ The Hill

trump bt

   ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որի օգտահաշիվներն արգելափակված են Twitter-ում, Тwitсh-ում և Snarshat-ում, հայտարարել է իր սեփական՝ TRUTH Social սոցիալական ցանցի ստեղծման մասին: «Ես ստեղծեցի TRUTH Social-ը և TMTG-ն (Trump Media & Technology Group)՝ դիմագրավելու մեծ տեխնոլոգիայի բռնակալությանը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ թալիբները հսկայական ներկայություն ունեն Twitter-ում, բայց ձեր սիրելի ԱՄՆ նախագահին ստիպել են լռել: Սա անընդունելի է»,- ԱՄՆ նախկին առաջնորդին է վկայակոչում The Hill-ը: Թրամփի խոսքով՝ շատ գոհ է, որ իր սոցիալական ցանցի օգնությամբ կկարողանա «ձայն տալ բոլորին»: «Ուրախ եմ, որ շուտով կսկսեմ կիսվել սոցիալական ճշմարտության վերաբերյալ իմ մտքերով և պայքարելու եմ Մեծ տեխնոլոգիաների դեմ: Բոլորն ինձ հարցնում են, թե ինչու ոչ ոք չի հակադրվում Մեծ տեխնոլոգիաներին: Դե՝ շուտով մենք դա կանենք»,- ասել է քաղաքական գործիչը։ Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում Թրամփի օգտահաշիվներն ընդմիշտ արգելափակվել են 2021 թվականի հունվարի 6-ին՝ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...