«Թույլ չենք տա F-35-ի հարցում Թուրքիայի իրավունքների ոտնահարում»․ Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հանդիպման մասին

Bideni het

  Այսօր լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հռոմում նախանշված G20-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկելու է F-35 կործանիչների ծրագրի հարցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Մենք թույլ չենք տա տվյալ հարցում Թուրքիայի իրավունքների ոտնահարում։ F-35-ի ծրագրում Թուրքիայի մասնակցության հարցը շարունակում է քննարկվել աշխատանքային խմբերի մակարդակով: Այսպես թե այնպես, Անկարան կվերադարձնի հինգերորդ սերնդի ինքնաթիռների համար վճարված 1.4 միլիարդ դոլարը»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ կործանիչների թեման քննարկվելու է նաև Բրյուսելում Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների անձնական հանդիպման ընթացքում։ «Ցանկանում եմ հավատալ, որ կհասնենք որոշակի առաջընթացի այդ հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել F-35 հինգերերոդ սերնդի կործանիչների ծրագրից՝ ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումից հետո։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...