Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին

Licenzavorum

ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության 13 տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում լիցենզավորող մարմնի որոշմամբ կտրամադրվի թույլտվություն՝ բացառությամբ սահմանված դեպքերի։

✅ Պարզեցված ընթացակարգով թույլտվություն կարող են ստանալ ԵՏՄ-ի, ԵՄ-ի անդամ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, ՉԺՀ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ-ի, Վրաստանի, ԻԻՀ-ի իրավաբանական անձինք։

✅Կբարելավվի գործարար միջավայրը և օտարերկրյա ընկերությունները կկարողանան Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնել՝ լիցենզավորվելով պարզեցված ընթացակարգով։

Ձեզ կհետաքրքրի...