ԱՄՆ-ում սոխի պատճառով սալմոնելոզի համաճարակ է բռնկվել

Salmoneloz

 ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են երկրի 37 նահանգներում սոխի հետ կապված սալմոնելոզի բռնկման մասին, ավելի քան 650 մարդ արդեն հիվանդացել է: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բռնկումը կապված է թարմ կարմիր, սպիտակ և դեղին սոխի հետ, որը ներմուծվել է Մեքսիկայի Չիուահուա քաղաքից: Սոխը մատակարարվել է ProSource Inc. ընկերության կողմից և առաքվել ռեստորաններ և մթերային խանութներ ողջ երկրում: ProSource Inc.-ում նշել են, որ սոխը վերջին անգամ ներկրվել է օգոստոսի 27-ին, սակայն, ինչպես նշում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, մթերքը դեռ կարող է լինել տներում և ձեռնարկություններում։

 Այս կապակցությամբ երկրի բնակիչներին զգուշացվում է չվաճառել, չգնել և չօգտագործել սոխը, եթե այն ներմուծվել է Չիուահուայից և մատակարարվել ProSource Inc.-ի կողմից:

Իշխանությունները փորձում են պարզել՝ արդյոք բռնկումը կապված է որևէ այլ սոխի և այլ մատակարարների հետ:

 Սալմոնելոզը վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է Salmonella բակտերիան։ Ախտանշաններն են բարձր ջերմությունը, որովայնային ցավը, փորլուծությունը և սրտխառնոցը։

 

shantnews.am

Ձեզ կհետաքրքրի...