Ավտովթար՝ Արարատի մարզում. 82-ամյա վարորդը «07»-ով կողաշրջված հայտնվել է դաշտւմ. վարորդը տեղափոխվել է հիիվանդանոց

Koghashrjvel e

 Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 82-ամյա Յաշա Ղազարյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհիե երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ 

 shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...