Առողջապահության նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար
Դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկ է ներկայացրել: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
«Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով: Նախարարությունն առաջարկել է նաև բուհերում դասերը կազմակերպել հեռավար»,- ասաց խոսնակը։
Խաչատրյանի խոսքով՝ արդեն իսկ որոշ դպրոցներ անցել են հեռավար ռեժիմի՝ կորոնավիրուսի դեպքեր ունենալու պատճառով։