Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցով խորհրդակցում են Ադրբեջանի հետ

Chavushoghlu

  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNNTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Չավուշօղլուն նշել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների հարցով խորհրդակցություններ են անցկացնում Ադրբեջանի հետ»։ Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հայկական կողմից ստացվում են «որոշակի դրական ազդակներ սահմանի բացման հարցում», և այդ խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացնելու Ադրբեջանի հետ։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջաններ այցի ժամանակ ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։ Մենք ուշադրությամբ քննարկել ենք այդ հարցերը։ Հայկական կողմից կան դրական ազդակներ։ Հակամարտությունից հետո Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանը դեռ դրական չի արձագանքել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի հետ հարցերում գործելու ենք Ադրբեջանի հետ հաղորդակցված, և մեր այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...