Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում. Արթուր Ղազինյան
«Եթե այս հաղորդումը դիտեն ԱԱԾ կամ գլխավոր դատախազության աշխատակիցները, ապա նրանք պետք է անհապաղ հարուցեն քրեական գործ։ Ընդունեք սա՝ որպես հաղորդում, չնայած մի հատ արդեն ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով, մեր ժողովուրդը մի բան պետք է հասկանա, որ պետությունները կան և գոյատևում են ամեն միլիմետրի համար մղվող պայքարի արդյունքում:
«Երբ էսպես աջ ու ձախ բաժանելով գնում ենք ու վերացական քարտեզ ենք հորինում, անունն էլ դնում Սովետական Հայաստանի քարտեզ, որն ընդ որում, փոխվել է մի 60 անգամ և դրանով սկսում ենք ուղղակի հանձնել, էդպես պետություն չենք ունենալու։ Ինչ-որ մի պահի մենք կարթնանանք ու կտեսնենք մեր տան շեմին կանգնած ադրբեջանցի զինվորին, որը մեզ ասում է, որ այս տունն այլևս քոնը չի, վեր կաց, գնա այստեղից: Մեր երկրում իրավական որևէ նշույլ լինելու պարագայում, Նիկոլ Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում՝ որպես պետական դավաճան, որպես ՀՀ տարածքային ամբողջականության դեմ գործողություն կատարած անձ»,-հավելել է Ղազինյանը: