Տղամադրը սպառնացել է, որ պատրաստվում է պայթեցնել վարչապետի ավտոմեքենան եւ կառավարական առանձնատունը

Paytecnel

 «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում այն փաստի առնչությամբ, որ Արմեն Խ.-ն զանգել է ոստիկանություն և հայտնել, թե ականապատել է եւ պատրաստվում է հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին պայթեցնել կառավարական առանձնատունը և վարչապետի ավտոմեքենան:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ժ.17.10-ին Կառավարական 6-րդ մասնաշենքի մոտից Արմեն Խ.-ին բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքը դա կատարել է նյարդային վիճակում գտնվելու պատճառով:

 

aravot.am

Ձեզ կհետաքրքրի...