ՀՀ եռագույնը հայհոյելու համար ադրբեջանցիներին պատժած հայուհու դեմ Իլհամ անունով ադրբեջանցու հայրը բողոք է ներկայացրել ՌԴ ոստիկանություն

Cecvacnery

  Ֆեյսբուքյան օգտագեր Սամվել Հայրապետյանը կապվել է Ռուսաստանում ՀՀ եռագույնը հայհոյելու համար ադրբեջանցիներին պատժած հայուհու հետ։ 

«Դիանան իմ ընկերներից մեկի հորեղբոր աղջիկն ա։ Երկար խոսեցինք ես ու Դիանան։ Նախ՝ ցանկանում եմ նշել, որ Դիանան ապաակտիվացրել է իր բոլոր պրոֆիլները, քանի որ չգիտես ոնց, բայց դեպքը լույսի արագությամբ տարածվել է Ռուսաստանով, Հայաստանով ու Ադրբեջանով»,-գրել է նա։
 
Ըստ Հայրապետյանի՝ Դիանային սկսել են մի անգամից հազարավոր օգտատերեր գրել` և լավ խոսքեր, և վատ, և դուխ տվող խոսքեր և սպառնալիքներ։ «Հիմնական սպառնալիքները գնացել են ադրբեջանցի օգտատերերի կողմից, բայց վստահ եղեք, որ Դիանան թքած ունի էդ սպառնալիքների վրա, պրոֆիլները փակել ա, որ հանգիստ իր պարապմունքներին նայի, ինքը չի սիրում փիար և այլն, ու սոց կայքերից շատ չի օգտվում»։
 
Իլհամ անունով երիտասարդի հայրը դիմել է ոստիկանություն, Դիանայի եղբայրը իրավաբան է, «վստահ եղեք, ամեն ինչ լավ կլինի»։
 
Դիանան Սամվելին խնդրել է, որ գոնե հայկական լրատվականները իրեն հանգիստ թողնեն։ «Ինքը չի պատրաստվում որևէ լրատվականի հարցազրույց տալ ու հուսով է, որ էդ միջադեպը շուտ կմոռացվի, կգնա»։
 
Ըստ Սամվելի՝ փետրվարին Դիանան գալու է Հայաստան, այցելելու է նաև Արցախ։ Դիանան 15 տարի չի եղել Հայաստանում, 2008 թվականից ՌԴում սկսել է զբաղվել տարբեր սպորտաձևերով, վերջին տարիներին զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով։ 
 
«Պրոֆեսիոնալ մարզիկ է ու հայրենասեր հայուհի, իր բոլոր սպորտային հագուստների վրա առկա է Հայկական եռագույնը։ Ինքը 26 տարեկան է։ Իր  համար հայկական եռագույն կրելը ոչ թե հայրենասիրական քայլ է, այլ պատիվ»։
 
Ազերիներից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ քթի ու դիմածնոտային խնդիր է, մյուսինը՝ կողոսկրի ու կարծես նաև նաև ականջի կոտրվածք։
 
«Գործը կփակվի կամ ինքնապաշտպանության հոդվածով կամ արժանապատվության։ Ամեն դեպքում Դիանային լուրջ բան չի սպառնում»։ 

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...