ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի նոր F-16 կործանիչներ․ թուրք նախկին դեսպան
Պաշտոնաթող թուրք դեսպան Յալըմ Էրալփը թուրքական «Serbest TV» հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն նոր F-16 կործանիչներ չի վաճառի Թուրքիային։ Նա միաժամանակ շեշտել է, որ Կոնգրեսն այնուհանդերձ հավանություն կտա մինչև հիմա Թուրքիայի գնած F-16-երի արդիականացմանը։
Այս մասին գրում է Ermenihaber-ը։
«Թե ինչ արդյունք կունենա Բայդենի հետ Հռոմում կայացած հանդիպումը, ժամանակը ցույց կտա։ Սակայն պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ չի կարողանալու գնել F-35 ինքնաթիռներ ու հիմա ցանկանում է հզորացնել իր ավիապարկում ունեցած F-16-երը։ Կոնգրեսը մեծ խոչընդոտ է այդ հարցում։ Կարծում եմ, որ Թուրքիային ամբողջությամբ չկորցնելու համար F-16-երի արդիականացման հարցն ավելի հեշտ հավանություն կստանա Կոնգրեսում»,- նշել է Էրալփը։