Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը
Ինչպես հայտնում է armenpress-ը, այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։ Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Թիմ Լոութոնը։
«Երբ նախագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան եւս մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Անպատժելի հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է»,-ասել է Հայ դատի հանձնախումբը: