Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին

Havanutyun

 Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագրին:

Այս մասին հայտնում է  TACC-ը՝ նշելով, որ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել  տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից  ստորագրել Հայաստանի հետ համատեղ ծրագրի փաստաթղթերը:

Ձեզ կհետաքրքրի...