ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության գագաթնաժողովին ՀՀ-ն հրավիրված է, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոչ. Politico

Hravirvac

  ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը. Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը՝  ներկայացնելով հրավիրվածների ցանկի վերաբերյալ Politico-ի հղումը:

«Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ  կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը»,-նշել է Հայ դատի հանձնախումբը:

2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը:

Ձեզ կհետաքրքրի...