Բոբ Մենենդեսը երկրի Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջել է զեկույց ներկայացնել Թուրքիայի հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին

Menendez

  ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երկրի Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջել է զեկույց ներկայացնել Թուրքիայի հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։ Սենատորը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի կիրառումը։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցով հանձնախմբի անդամ է, Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևի համահեղինակը, որն ԱՄՆ Սենատն ընդունեց 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:

Ձեզ կհետաքրքրի...