Վիետնամում 18 նորածնի սխալմամբ կորոնավիրուսի դեմ են պատվաստել

Sxalmamb

 Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սխալմամբ Pfizer և BioNTech ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով են պատվաստել 2-ից 6 ամսական 18 երեխայի, գրում է Vietnam News-ը։ Հանոյի առողջապահական մարմինների տվյալներով՝ միջադեպը գրանցվել է այս շաբաթ, քաղաքի շրջաններից մեկում։ Այն բանից հետո, երբ մայրաքաղաքի առողջապահության վարչությունն իմացել է սխալ պատվաստման մասին, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտման և բուժման նպատակով։ Ըստ Հանոյի ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների՝ պատվաստված նորածինների վիճակը կայուն է։ Նրանց մի մասի մոտ պատվաստումից հետո բարձրացել է ջերմությունը, իսկ ներարկման հատվածը՝ կարմրել և այտուցվել, չնայած սրանք պատվաստման սովորական հետևանքներ են։

Տաթև Ֆռանգյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...