Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում՝ ընդդեմ պատվաստումների

Patvastumneri dem

  Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։

Օզհանն ընդգծել է, որ կուսակցությունը որևէ աշխատանք չի իրականացնելու քաղաքական հաշվարկով և միայն գործելու է համավարակի դեմ պայքարի շրջանակում։

Նշենք, որ Թուրքիայում պատվաստումների դեմ հանդես եկողները դեռևս սեպտեմբերի 11-ին «Մեծ զարթոնք» խորագրով բացօթյա հավաք են անցկացրել Ստամբուլում, իսկ օրերս նրանք նաև բողոքի ակցիա են կազմակերպել Մեջիդիյեքյոյում գտնվող Առողջապահության արտակարգ իրավիճակի գրասենյակի առջև։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...