Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել պատգամավորին և նրա կնոջը

Dajan ceci en entarkel

  Օդեսայի երկրամասի մայրուղում  ծեծի են ենթարկել  Խերսոնի շրջանի  պատգամավորի և նրա  կնոջը։ Հաղորդում է Ռիա Նովոստին, հղում անելով Ուկրաինայի ոստիկանությանը:  Հարձակվողները մայրուղու վրա կանգնեցրել են պաշտոնյայի մեքենան, որից հետո դաժան ծեծի են ենթարկել ամուսիններին։ Քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ 

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Հանցագործները հետախուզվում են։ Նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։ 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...