Իրաքի թուրքական ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Hrtirner

Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում հրթիռային հարձակում է տեղի ունեցել թուրքական ռազմաբազայի վրա։ Այս մասին հայտնում է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությունը: 

Նշվում է, որ հարձակման հետևանքով նյութական կորուստներ չեն գրանցվել։

Նեհյա Բաշիկա շրջանի ներկայացուցիչ Զենուն Յուսիֆը մանրամասնել է, որ թուրքական ռազմաբազայի ուղղությամբ 5-7 հրթիռ է արձակվել։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...