Առավոտյան Երևանում փողոցներ փակած քաղաքացիներից 18-ը բերման են ենթարկվել ոստիկանություն

18y

  Երևանի կենտրոնում այսօր առավոտյան փողոց փակելով «Սյունիքի միջանցքի» դեմ պայքարող ակցիայի 18 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Արդեն տեղեկացրել ենք, որ նրանց մեջ է նաև նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը մինչ այդ իր ֆեսբուքյան էջում ազդարարել է Ազատագրման շարժման մեկնարկի մասին։ 

«Ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար․ այն է՝ ոստիկանի օրինական պահանջ չկատարելը»,-Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին ոստիչկանսության լրատվականից։ Ըստ այդմ, նրանց սպառնում է 50 հազար դրամ տուգանք։ 
Փողոց փակած քաղաքացիների շարքերում են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ որ  Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե «տալիս են Սյունիքը» և պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցել են ոստիկանները և պահանջել ազատել փողոցը, վերականգնել երթևեկությունը: Բացասական պատասխան ստանալուց հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: 

Ձեզ կհետաքրքրի...