Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին
Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին։ Դրա համար միշտ կան անփոխարինելի օգտագործան թափթփուկներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Կարճ, երբ անհայրենիք տականքն ուզում է հանձնել, մասնատել երկիրը պետք է ճանապարհից հեռացնի հայրենիք ունեցողներին ու այն ամեն գնով պահողներին։
Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին։ Դրա համար միշտ կան անփոխարինելի օգտագործան թափթփուկներ։ Բայց անհայրենիքներն էլ իրենց թափթփուկներն էլ միասին վերցրած գրոշի արժեք չունեն։
Ձեր ազդեցության լծակները սպառվում են, դրանց իբր թե առաջացրած հետևանքները սնանկանում։ Բայց, բոլոր օղակներում կայացված մանրումիջին որոշումները ստանալու են պատասխան, անկախ դրանց քաղաքական, անձնական, դավաճանական ու «թավշյա» բնույթից»,- գրել է Մկրտչյանը։