ՀՀ-ն տեղեկացրել է ՌԴ-ին, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորում սկսել

agn

 Ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում, Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա, մենք, բնականաբար հանրությանը զարգացումների մասին կստեղեկացնենք:

Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում»,-նշեց ԱԳՆ խոսնակը:

Ձեզ կհետաքրքրի...