Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Jinbei մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ղ.-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիոլետա Ս.-ն և 24-ամյա Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ղ.-ն աշխատում է Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության վարորդ, Վիոլետա Ս.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության գծային բուժքույր, իսկ Գոռ Հ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության բժիշկ:
shamshyan.com