Դավիթ Տոնոյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

Tonoyan

  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Տոնոյանը, հիշեցնենք, կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին: Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու համար։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նրանք նույնպես կալանավորված են:

Քրեական գործն առնչվում է բանակին անորակ հրթիռներ մատակարարելուն:

Ձեզ կհետաքրքրի...