Թուրքիան իրական սպառնալիք է Ռուսաստանի և ՀԱՊԿ դաշնակիցնեռի համար․ SCMP
Չինական South China Morning Post պարբերականը իր վերլուծական հրապարակումներից մեկում գրում է, որ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ նրա դաշնակիցների համար իրական սպառնալիք է դարձել Թուրքիան։ Անկարայի կասկածելի ակտիվությունը Թուրքական խորհրդում սպառնում է Մոսկվայի անվտանգությանը։
Ըստ հոդվածի, Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունը կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի եւ Չինաստանի՝ Կենտրոնական Ասիայում ունեցած ազդեցության վրա։ Տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պետք է, որ արժանանան չինական եւ ռուսական իշխանությունների ուշադրությանը։ Խոսքը Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի մասին է, որը վերանվանվել է Թուրքական պետությունների կազմակերպություն։ Թուրքիայի ակտիվությունը այդ ամենում առանձնահատուկ հետաքրքրություն կարող է առաջացնել։
Այս կազմակերպության անդամ են, բացի Թորքիայից, նաեւ՝ Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, իսկ Հունգարիան եւ Թուրքմենստանը ստացել են դիտորդի կարգավիճակ։ Պեկինն ու Մոսկվան հարկ է, որ հետեւեն Թուրքիայի նախագահի այդ ակտիվությանը, ով ձգտում է թյուրքալեզու պետությունների համագործակցությունը վերածել քաղաքական միավորի։ Որ դեպքում է հնարավոր Մոսկվայի եւ Պեկինի դիրքերի թուլացումը Կենտրոնական Ասիայի ռեգիոնում։ Թուրքիան կարող է փորձել վերցնել իր վրա առաջատարի դերը Թյուրքական պետությունների կազմակերպությունում, եւ փչացնել Մոսկվայի տնտեսական ազդեցությունը։ Խոսքը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անվտանգության հնարավոր խափանման մասին է։ Եթե Թուրքիան ամրացնի տնտեսական համագործակցությունը ԹՊԿ անդամ հինգ պետությունների հետ, ապա Մոսկվային կհանի Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տնտեսական միջանցքների ցանկից։ Հետագայում արդեն կարող է վատանալ Կենտրոնական Ասիայում ռուսալեզու բնակչության վիճակը։ Միաժամանակ նաեւ կսրվի Թուրքիայի միջեւ տնտեսական եւ ռազմական մրցակցությունը այդ ռեգիոնում։ Էրդողանը միաժամանակ նաեւ մեղադրում է Չինաստանին Սինծյանի ույղուր մահմեդականների իրավունքների խախտումների մեջ։ Էրդողանը կարծում է, որ նրանք պետք է ազատ ապրեն, որպես իրավահավասար քաղաքացիներ։
civic.am