ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում. Լավրով
ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մեծացրել են ռազմական ակտիվությունը Սև ծովում: Ինչպես ենթադրում են ՌԴ ՊՆ-ում, ԱՄՆ-ն փորձում է զորքերի խմբավորում ստեղծել ՌԴ սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է: ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասում հակամարտության ուժային լուծման դեպքում», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը: