Աշոտ Մինասյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է դատախազության բողոքը

Ashot MINASYAN

   «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը կկալանավորվի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

 Ավելի վաղ՝ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո, առաջին ատյանի դատարանը քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և մերժել այն: 

 Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 Դեպքի մասին, հիշեցնենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նոյեմբերի 14-ին՝ նշելով, որ կանխվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Ձեզ կհետաքրքրի...