ԱՄՆ-ն համոզել է Եվրոպային հավատալ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սպառնալիքին. Financial Times

Sparnaliq

 ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները հավանություն են տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի այն գնահատականին, որ Ռուսաստանը կարող է պատրաստվել Ուկրաինա ներխուժման՝ Մոսկվայի ռազմական նախապատրաստությունների վերաբերյալ ԱՄՆ հետախուզության կողմից տվյալների աննախադեպ փոխանակումից հետո, գրում է Financial Times-ը:

«Եվրոպական կառավարությունների հետ շաբաթներ տևած ԱՄՆ դիվանագիտական գործունեությունը, որն ուղեկցվել է հետախուզական տեղեկատվության փոխանակմամբ, ինչը սովորաբար վերապահված է Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցներին միայն, օգնել է համոզել նախկինում թերահավատորեն վերաբերվող որոշ մայրաքաղաքների, ներառյալ Բեռլինին, որ Կրեմլը շուտով կարող է հրամայել իր զորքերին մուտք գործել Ուկրաինա»,-գրում է թերթը:

Ջո Բայդենը երեքշաբթի ծրագրված տեսագագաթնաժողովում Վլադիմիր Պուտինին նախազգուշացնելու է ցանկացած ներխուժման վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի լիակատար աջակցությամբ պատասխան քայլերի դեպքում, Financial Times-ին ասել են պաշտպանության և անվտանգության ոլորտների եվրոպական պաշտոնյաները:

Ռուսաստանը կարող է ծրագրել ներխուժել Ուկրաինա «2022 թվականի սկզբին», ուրբաթ ասել է Բայդենի վարչակազմի պաշտոնյան՝ հավելելով, որ ռազմական ստորաբաժանումների կեսը, որոնք կներգրավվեն նման հարձակման մեջ, վերջին ամսվա ընթացքում հասել են Ուկրաինայի սահմանի մոտ։

Եվրոպական պետությունների հետ իր հետախուզական տվյալները կիսելու և հրապարակային նախազգուշացումներ տալու ԱՄՆ որոշումը բխում է Վաշինգտոնի հույսից առ այն, որ ամրապնդելով Արևմուտքի աջակցությունը պատժամիջոցներին, նա Մոսկվայի համար կընդգծի ցանկացած ագրեսիայի արժեքը: Սպառնացող պատժամիջոցների և այլ հակաքայլերի մանրամասները դեռ քննարկման փուլում են: Կրեմլը մշտապես հերքում է, որ ծրագրում է ներխուժել Ուկրաինա և աճող լարվածության համար մեղադրում է Կիևի նկատմամբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը:

ԱՄՆ-ի կողմից իր հետախուզական տվյալների տրամադրման այս ոչ բնորոշ մակարդակը պայմանավորված էր որոշ եվրոպական դաշնակիցների նախնական դժկամությամբ՝ արժանահավատ համարելու ԱՄՆ-ի պնդումները Ռուսաստանի կողմից ներխուժման նախապատրաստման վերաբերյալ, Financial Times-ի հետ զրույցում ասել են պաշտոնյաներից չորսը:

Գաղտնի հետախուզական տվյալների բացահայտումը սկսվել է նոյեմբերի սկզբին՝ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից առաջ: ԱՄՆ-ի այս քայլն օգնել է փոխել Ուկրաինայի վերաբերյալ խոսակցության ուղղությունը. եթե նախկինում եվրոպական երկրները կասկածում էին՝ արդյոք ՌԴ-ի ներխուժման վերաբերյալ կանխատեսումները ճշմարտացի են, ապա հիմա քննարկում են՝ ինչպես զսպել ՌԴ-ին: 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...