Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում

642 milion

 Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։

Այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվող Հողի միջազգային օրվա կապակցությամբ։

«Աշխարհում ամեն տարի մոտ 75 միլիարդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, որ ամեն 5 վայրկյանում մեկ ֆուտբոլային դաշտի մեծության հող ջրի և քամու հետ տեղափոխվում է։ Մեր երկրում, ցավոք, ամեն տարի 642 միլիոն տոննա հող է էրոզիայի ենթարկվում»,-նշել է Աթաչը։

Նա շեշտել է, որ 1 սանտիմետր հողի առաջացման համար 500 տարի է պահանջվում, սակայն Թուրքիան 1 սանտիմետր հող է կորցնում 15 տարվա ընթացքում։

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...