Կատարում Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ հետ

Qatarum

   Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպման շրջանակում Դոհայում հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբի հետ։ 

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Սիրայում տեղի ունեցող վերջին զարգացումները։  Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը գրառում է արել Twitter-ում։ 

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կատար։ Թուրքիայի և Կատարի առաջնորդների մակարդակով հանդիպմանը  քննարկվելու է  Թուրքիա-Կատար հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Աֆղանստանի, Սիրիայի և Լիբիայի շուրջ։ Հանդիպման շրջանակներում ստորագրվելու են  տարբեր պայմանագրեր։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...