Այսօրվանից չի գործելու Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը

Metropoliten

  Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօրվանից մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։

Նշվում է, որ խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։

Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Ձեզ կհետաքրքրի...