Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 2107–ն ու Lada-ն. 1 հոգի տեղում մահացել է

vtar

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10–ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ  2107 և Lada մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի  Գեղարքունիքի մարզային  քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վաչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:   Այս պահին  վթարի վայրի զննություն են կատարում Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ  Լևոն Նազարյանը, Անդրանիկ Մխեյանը: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով  տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

 shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...