Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով

Qocharyan

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը: 

«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների, ուղղակի համաձայնել է դրանց հետ»,- ասել է  Բաղդասարյանը:

Ավելի վաղ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու դատախազության միջնորդությունը:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...