Լիբիայում զինվորականները գրավել են բոլոր կառավարական շենքերը

Gravel en

 Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում դեկտեմբերի 15-ի երեկոյան զինված անձինք գրավել են նախագահական պալատը և շրջափակել կառավարության ու Պաշտպանության նախարարության շենքերը։ Այս մասին տեղեկացնում է korrespondent-ը՝ հղում կատարելով Sky News Arabia-ն։ Պարբերականի տվյալներով՝ երկրի նախագահական խորհրդի ղեկավարն ու անդամները տարհանվել են անվտանգ վայր՝ նրանց բնակարանների վրա սպասվող հարձակումների մասին տեղեկություն ստանալուց հետո։ Նշվում է, որ պետական հաստատությունների գրավմանը մասնակցող զինվորականներն ընդգրկված են Ալ-Սամուդ բրիգադի գումարտակում։ Նրանք արդեն հայտարարել են, որ «Լիբիայում նախագահական ընտրություններ չեն լինի, և որ իրենք կփակեն Տրիպոլիի բոլոր կառավարական գրասենյակները»։ Սոցցանցերի օգտատերերի խոսքով՝ զինված մարդիկ գրավում են բոլոր նշանակալի ենթակառուցվածքները։ Նաև երկրի արևմուտքում գտնվող խոշոր քաղաքներում մարտական պատրաստության են բերված մի քանի ռազմական կազմավորումներ։ Այս իրադարձությունների ֆոնին Տրիպոլիի մի շարք թաղամասեր մնացել են առանց էլեկտրականության։ Մանրամասները՝ տեսանյութում։
 factor.am

 

Ձեզ կհետաքրքրի...