Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել է Արկտիկայի ջերմաստիճանի նոր ռեկորդ

Arktika

Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է Արկտիկայում ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը:

🔶 2020 թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում դիտված 38°C (100.4°F) ջերմաստիճանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Արկտիկայի ջերմաստիճանի նոր ռեկորդ։
Ջերմաստիճանը, որն ավելի մոտ է Միջերկրածովյան տարածաշրջանին, քան Արկտիկային, օդերևութաբանական կայանում գրանցվել է արևադարձային ջերմային ալիքի ներթափանցման ժամանակ։

🔶Արկտիկական Սիբիրի տարածքի մեծ մասում 2020 թվականի ամռանը օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 10°C-ով, ինչը հանգեցրել է ավերիչ հրդեհների, ծովային սառույցների մասսայական հալոցքի և կարևոր դեր խաղացել 2020 թվականի կլիմայական նկարագրում (այն երրորդ տաք տարին էր, դիտարկումների ողջ պատմության ընթացքում)։

«Այս նոր ռեկորդը ՀՕԿ-ի Եղանակի և կլիմայի էքստրեմալ երևույթների արխիվում գրանցված հերթական արժեքներից է։ Արժեքներ, որոնք ահազանգում են փոփոխվող կլիմայի մասին։ 2020 թվականին ջերմաստիճանային ռեկորդ (18.3°C) գրանցվել է նաև անտարկտիկայի համար», -ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Պետեր Թաալասը։
Նա նաև նշել է, որ հաստատման փուլում են գտնվում նաև ջերմաստիճանի մի քանի ռեկորդներ, որոնք գրանցվել են 2020-2021թթ. ընթացքում երկրագնդի տարբեր վայրերում, և երբեք ջերմաստիճանի այսքան շատ միաժամանակ գրանցված բարձր արժեքներ չեն եղել։

🔶Արկտիկան համարվում է աշխարհի արագ տաքացող տարածքներից։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանները և կլիմայի շարունակական փոփոխությունները ՀՕԿ-ի փորձագիտական խմբին ստիպեցին, որ Եղանակի և կլիմայի էքստրեմալ ջերմաստիճանների արխիվում նոր ցուցանիշ ավելացնեն, որպես բարձր ջերմաստիճան գրանցված հյուսիսային 66.5° լայնություններում։

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC

Ձեզ կհետաքրքրի...