Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Hayastan Vrastan

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:  

Ձեզ կհետաքրքրի...