Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 21-ամյա վարորդը ГАЗ 3102-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում

Vtar

  Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում,  դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի  թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Օպերատիվ է գործել նաև  ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Էդիկ Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարակի 4-րդ վաշտի  2-րդ դասակի ավագ տեսուչներ Հայկ Մելիքսեթյանն ու Համբարձում Չոբանյանը, որպեսզի  ժամանի վերամբարձ կռունկը և այն դուրս բերեն գետից: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...