Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Erdoghan

   Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից հետ: Ընթացքում էլ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հարցին:

Նա շեշտել է, թե ԱՄՆ-ի հայկական լոբբին հակաթուրքականությունը դարձրել է իր ինքնության մի մասը։

«Հիմա սակայն Հարավային Կովկասում ընթանում է մի գործընթաց, որը փլուզման է բերում այն ամենը, ինչի վրա սփյուռքը (նկատի ունի հայկական սփյուռքը) կառուցել է իր ողջ  փաստարկները: Այսինքն Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը արդեն մոտենում է ավարտին: Այնտեղ արդեն պատմության նոր էջ է բացվել. Ղարաբաղն «ազատագրվել է» ու ընդգրկվել Ադրբեջանի կազմում»,- ասել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան և Հայաստանը քայլեր են ձեռնարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ըստ Էրդողանի խոսնակի՝ հիշյալ կարգավորման գործընթացն ամենաշահավետը լինելու է Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, տնտեսապես թույլ է և կախվածության մեջ Ռուսաստանից: Քալընի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար նպաստավոր կլինի թե տնտեսապես և թե քաղաքականապես։

 

ermenihaber.am

 

Ձեզ կհետաքրքրի...