Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը․ Արտակ Բեգլարյան

Beglaryan

 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման:

Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:

Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը։

Ձեզ կհետաքրքրի...