Լեհաստանում հարձակվել են թուրքական դեսպանատան վրա
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակումը իրականացրել է 30-ամյա մի տղամարդ, ով արդեն հայտնաբերվել և կալանավորվել է:
Հարձակում գործած անձն «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։
Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան: Բռնկված հրդեհը մարվել է դեսպանատան աշխատակիցների ջանքերով։