Նոր Նորքում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են արծաթափայլ եղևնիներ

Eghevni

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի պահպանություն» հասարակական, ոչ առևտրային կազմակերպությունից ստացված գրության փաստով։  Գրությամբ տեղեկացվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի։  

Ձեզ կհետաքրքրի...