Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայոր Սուլեյմենովը

Inqnaspan

Ղազախստանի ՆԳՆ-ի՝ Ժամբիլի շրջանի վարչության պետ գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը, փոխանցում է «Իզվեստիան»։

2017-ից 2019 թվականներին Սուլեյմենովը զբաղեցրել է երկրի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2016-2017 թվականներին գեներալ-մայորը ղեկավարել է նախարարության վարչությունը Հարավային Ղազախստանի մարզում, իսկ 2014-ից 2016 թվականներին՝ Կիզիլորդայի շրջանում: 2013-ից 2014 թվականներին Սուլեյմենովը ղեկավարել է երկրի ՆԳՆ Քրեական ոստիկանության կոմիտեն։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

24news.am

Ձեզ կհետաքրքրի...