Ղազախստանի նախագահը շնորհակալություն հայտեց Նիկոլ Փաշինյանին օպերատիվ աշխատանքի համար

Tokayev

 ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:

 Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին`  ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Տոկաևը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին քաղաքական և մարտական եղբայրության համար:

Ձեզ կհետաքրքրի...