Բայդենի խորհրդականը և Էրդողանի խոսնակն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Biden

 Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբարհիմ Քալընը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական և քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցների մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բոսնիա և Հերցեգովինայում ու Եթովպիայում զարգացումների վերաբերյալ։ Քալընը և Սալիվանը քննարկել են նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։

Հրապարակման մեջ նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։

Ղազախստանում զարգացումների հարցում կարևորվել է խաղաղության և կայունության վայրկյան առաջ հաստատումը։ Անդրադարձ է կատարվել այս հարցում Թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնություններին։

Քննարկվել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման դրական ազդեցությունը տարածաշրջանի կայունության և բարօրության վրա։

Նշվել է, որ Թուրքիան վճռական է շարունակելու այն դերը, որ ստանձնել է խաղաղության և կայունության մթնոլորտ հաստատելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Բալկանները, Կովկասը, Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Աֆրիկան։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...