Կրակոցներ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

Syuniqum

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին,  ով կասկածվում է  իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գորիսի ոստիկանները  օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի  ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար,  տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս: 

Ձեզ կհետաքրքրի...