Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ զորքի դուրսբերումը կսկսվի երկու օրից

Tokaev

 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորման ուժերի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից:

«Ընդհանուր առմամբ, հակաահաբեկչական գործողության սուր փուլն անցել է: Բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է: Այս կապակցությամբ ես հայտարարում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է։ Երկու օրից սկսվում է ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ղազախստանի նախագահը խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ:

Ձեզ կհետաքրքրի...