Գերիների նոր խումբ կվերադառնա․ շիրակցի գերիների հարազատներին ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա

geriner

  Ավելի քան մեկ տարի գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Factor.am-ին տեղեկացրել էր, որ եթե Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպում այդպես էլ չկայանա և իրենց հստակ պատասխաններ չտրվեն, ապա կգիշերեն Կառավարության շենքի դիմաց։ Ուշ երեկոյան գերեվարված պահեստազորայինների հարազատներին ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա, թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ Արկադի Հովհաննիսյանը չցանկացավ հայտնել։ Վերջինս տեղեկացրեց, որ պաշտոնյան լսել է իրենց պահանջները և վստահեցրել, որ առավելագույնն է արվում գերիների վերադարձի համար։ Նա նաև հայտնել է՝ առաջիկայում գերիների նոր խումբ կվերադարձվի հայրենիք։ Հիշեցնենք՝ գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց էին նաև դեկտեմբերի 31-ին, սակայն Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում չէր եղել և որևէ պատասխան չէին ստացել։ Պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված առնվազն մի քանի տասնյակ հայ գերի, նրանց թվում է եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շիրակցիների մի մասը: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել․ նրանք նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 զինծառայողներն էին, որոնք վերադարձվեցին Հունգարիայի միջնորդությամբ։

Արփի Հակոբյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...