Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Կառավարության որոշմամբ Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ:
Թևոնյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: 2022 թվականի հունվարի 4-ին նա մանդատը վայր էր դրել:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանն ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից:
«Շնորհակալություն, մեծարգո՛ պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և համոզված եմ՝ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,- ասաց Թևոնյանը: